ԵՐԵՎԱՆ 24 սեպտեմբերի – Sputnik. Կամչատկայում վթարի է ենթարկվել ՌԴ ԱԴԾ Արևելյան Արկտիկական շրջանի սահմանային վարչության ավիացիոն ջոկատի Ка-27 ուղղաթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին:
Ուղղաթիռում անձնակազմի 5 անդամ է եղել։
Գործակալության զրուցակիցն ավելացրել է, որ կորած ուղղաթիռը երեկ Մոսկվայի ժամանակով 22։10-ին հայտնաբերվել է Ելիզովյան շրջանի Նիկոլաևկա բնակավայրից 10 կմ հեռավորության վրա։ Որոնողական աշխատանքներում ներգրավված է եղել 13 մարդ և 3 միավոր տեխնիկա։