Միրզոյանը ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ արցախցիների մասին է խոսել

Արարատ Միրզոյանի և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հանդիպումը
Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հումանիտար օգնության քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրներն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին, տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի խնդիրը
«Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը։ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։
Միրզոյանը բարձր է գնահատել Կիպրոսի դիրքորոշումը. հանդիպել են ՀՀ և Կիպրոսի ԱԳ նախարարները
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21–ին աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին։