Խաղաղապահների նկատմամբ վստահության գաղտնիքը. ո՞րն է Կոսոբոկովի առաքելության հաջողությունը

ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնում գեներալ–մայոր Միխայիլ Կոսոբոկովը փոխարինեց գեներալ–լեյտենանտ Ռուստամ Մուրադովին մոտավորապես երկու շաբաթ առաջ։ Ինչպե՞ս է այդ փոփոխությունը վերջին օրերին ազդել շփման գծի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ հակառակորդի առաջխաղացման փորձը նախորդ շաբաթ հանգեցրեց նրան, որ ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցի զինվորականները ելման դիրքեր վերադարձան։ Այս փաստը ակնհայտորեն ցուցադրեց գեներալ Կոսոբոկովի և նրա ենթակայության տակ գտնվող զինվորականների օպերատիվ արձագանքի արդյունավետությունը, երբ կողմերի գործողությունները կարող էին թեժ փուլի վերածվել։
Արշակ Կարապետյանն ընդունել է Մուրադովին փոխարինող Միխայիլ Կոսոբոկովին
Ակնհայտ է, որ հակամարտության գոտում լարվածությունը նվազեցնելուն ուղղված Կոսոբոկովի ստանձնած էստաֆետը թույլ է տալիս կայունություն պահպանել և այդպիսով արժանանում է հակամարտող կողմերի վստահությանը։
Ավելին, Sputnik Արմենիայի տեղեկություններով, դրա շնորհիվ որոշ հատվածներում կրճատվել է հայկական և ադրբեջանական դիրքերի, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թիվը։
Ակնհայտ է, որ Արցախում Կոսոբոկովի հաջող գործունեության մեկնարկի գրավականը նրա կովկասյան փորձն է։ Նա 2008 թվականին մասնակցել է հարավ–օսեթական հակամարտությանը, եղել է Աբխազիայում ռուսական ռազմակայանի հրամանատար (2015-2017 թթ.), իսկ ներկայումս Վլադիկավկազում տեղակայված 58-րդ բանակի փոխհրամանատարն է։
Ռուստամ Մուրադովը Հասանովին է ներկայացրել խաղաղապահ անձնակազմի նոր հրամանատարին
Կարևոր է նշել, որ Արցախում իր գործունեությունը գեներալ–մայոր Կոսոբոկովը համատեղում է իր հիմնական պաշտոնի հետ։ Նա շարունակում է փոխհրամանատար մնալ։ Հաշվի առնելով նրա տարիքը` 47 տարեկան, ինչպես նաև արցախյան խաղաղապահ զորավարժարանում ձեռք բերված լրացուցիչ գործնական հմտությունները, գեներալ Կոսոբոկովը հետագա հաջողակ կարիերայի լավ հեռանկար ունի։