Հայաստանից Ռուսաստան բեռների համար "կանաչ միջանցքը" կարող է գործարկվել 2022 թվականին

Հայկական բեռնատարները կկարողանան Վերին Լարսում առանց որևէ զննման ազատ մուտք գործել Ռուսաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանից Ռուսաստան բեռների համար "կանաչ միջանցքը" կարող է գործարկվել 2022 թվականին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը։
Առանց լրացուցիչ զննման բեռների ազատ տեղաշարժը նախատեսված է Եվրասիական միության էլեկտրոնային նավիգացիոն պլոմբի ներդրման մասին համաձայնագրի շրջանակում:
Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել 2021 թվականի վերջին, իսկ այնուհետև անդամ երկրների մակարդակով վավերացնել հաջորդ տարվա ընթացքում:

«Սկզբում ուզում ենք փորձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռների անարգել փոխադրումը, որից հետո այն կգործի արդեն միության հինգ երկրների համար»,– ավելացրեց Սիմոնյանը:

Տեղանքի էլեկտրոնային ընդունիչով նավիգացիոն պլոմբը տեղադրվելու է բեռնատար կոնտեյների վրա։ Դրա օգնությամբ ուղարկող և ընդունող երկրի տեսչական մարմինները կկարողանան տեսնել՝ որտեղ է գտնվում մեքենան, ու արդյո՞ք կոնտեյները ճանապարհին բացել են: Հետևաբար, կվերանա բեռի կրկնակի ստուգման անհրաժեշտությունը։
Դա հատկապես կարևոր է Հայաստանի համար, քանի որ Ռուսաստան և ԵԱՏՄ այլ երկրներ գնացող բեռներն անցնում են երրորդ երկրներով (հիմնականում Վրաստանի տարածքով)։ Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի այն տեսքով, որով այժմ քննարկվում է, ապա բեռնատարները Հայաստանից Վերին Լարսով Ռուսաստան կմտնեն առանց ուշացումների և զննման։
Ինչպես կարելի է բեռնաթափել «Վերին Լարսը». ՌԴ դեսպանը խոսել է հնարավոր ելքի մասին
Ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվում են համաձայնագրի տեխնիկական հարցերը, մասնավորապես՝ ենթաակցիզային ապրանքների (ալկոհոլի և ծխախոտի) համար պլոմբների կիրառումը:
Որ Վրաստանը պայմանները կխստացնի, կասկածից վեր է. Մելիքյանը` "կանաչ միջանցքի" մասին
Հիշեցնենք, որ 2022-ի կեսերին Ռուսաստանը պատրաստվում է ավարտել Վերին Լարսի անցակետի հիմնանորոգումը։ Արդյունքում սրա թողունակությունը կաճի վեցուկես անգամ՝ դառնալով օրական մոտավորապես մինչև 2 650 մեքենա, հեռանկարում նաև մինչև երեք հազար: