ԵՄ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում հակամարտության կարգավորմանը. Բորելը` Միրզոյանին

Ժոզեպ Բորելը բանակցություններ է վարել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր` սեպտեմբերի 24–ին, բանակցություններ է վարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Ես առաջին անձնական հանդիպումն ունեցա նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մենք քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև ԵՄ - Հայաստան հարաբերությունների ապագան ՝ ներառյալ Ասոցացման համաձայնագիրը», - նշել է Բորելը։

Նրա խոսքով ՝ հանդիպման ընթացքում ինքը նաև հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ հակամարտության երկարաժամկետ և համապարփակ կարգավորմանը:
Ժոզեպ Բորելը հայտնել է նաև, որ բանակցություններ է վարել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին ԱՄՆ–ում է։ Սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում, բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը։ Ընդհանուր քննարկումները նախատեսված են սեպտեմբերի 21-27-ը: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարարը։