ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ՍԴ կդիմեն պատվաստման կամ թեստավորման պահանջի հարցով

ԱԺ. Արամ Վարդևանյան. Արխիվային լուսանկար
Արամ Վարդևանյանը խոսքով` եթե պետությունը հարկադրում է պատվաստվել կամ էլ ՊՇՌ թեստ հանձնել, ապա թող պետությունն էլ սուբսիդավորի այդ հետազոտման ծախսերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն հոկտեմբերի 1-ից կիրառվող առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Քաղաքացին ինքն է ընտրում` ծախս անի, թե չանի. Փաշինյանը` սահմանափակումների մասին
Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
«Արդեն Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են, և մենք շատ հայտնի, քննարկված և հանրության մի ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած առողջապահության նախարարի հրամանը ՍԴ–ում կբողոքարկենք։ ՍԴ–ին խնդրելու ենք նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը»,–ասաց Վարդևանյանը։
Պատվաստված քաղաքացիներից 286-ը վարակվել են կորոնավիրուսով, 38-ը հիվանդանոցում են
Նրա խոսքով` պատվաստումը կարևոր է, սակայն այն յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի։ Վարդևանյանը նշում է, որ եթե պետությունը հարկադրում է պատվաստվել կամ էլ ՊՇՌ թեստ հանձնել, ապա թող պետությունն էլ սուբսիդավորի այդ հետազոտման ծախսերը։
Նա հավելեց նաև, որ հավանաբար հենց այսօր իրենց դիմումը կներկայացնեն ՍԴ։