ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթն այսօր` սեպտեմբերի 24–ին, վիճարկեցին «Ալաշկերտն» ու «Արարատը»:
Խաղն ընթանում էր տեղատարափ անձրևի տակ: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկին «Ալաշկերտն» առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ժոզե Էմբալոն:
Բաց թողած գնդակից հետո «Արարատը» հակագրոհներ էր ձեռնարկում, սակայն անարդյունք:
Ի վերջո «Ալաշկերտը» կարողացավ պահպանել նվազագույն առավելությունը և հաղթեց:
Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտն» իր պատմության մեջ երրորդ անգամ դարձավ երկրի սուպերգավաթակիր: