Վայոց Ձորում ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը. երիտասարդ տղամարդը մահացել է

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր ժամանած փրկարարները տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, ինչի հետևանքով երիտասարդ տղամարդ է մահացել: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից դեպի Ջերմուկ տանող ճանապարհի 2-րդ կմ հատվածում Hyundai Galloper մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մետր գահավիժել է անդունդը:
Սպանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերել են Նոր Նորքի անձնագրային բաժանմունքում
Դեպքի վայր ժամանած փրկարարներն ու ոստիկանները Վայքի հիվանդանոցի բժիշկների հետ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ տղամարդու դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Արցախի փրկարարաները ևս 1 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ Գագիկ Շամշյանին ասել են, մահացածը Վայոց Ձորի բնակիչ, 38-ամյա Սեդրակ Մարտիրոսյանն էր, ում երեկվանից հարազատները որոնում էին: