Թենիսիստ Կարեն Խաչանովը պարտվել է Մեց քաղաքում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակիչում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարզիկը պարտվել է գերմանացի Պետեր Գյովչիկին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Մեց քաղաքում (Ֆրանսիա) ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խաչանովը (7 -րդ մրցաշարային աղյուսակ) երկրորդ տուրում 3:6, 6:7 (2:7) հաշվով պարտվել է գերմանացի Պետեր Գյովչիկին: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 23 րոպե:
Գերմանացու հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Մարկոս Գիրոնը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 420 հազար եվրո:
Կարեն Խաչանովը Տոկիոյից կհեռանա արծաթե մեդալով. նա պարտվեց եզրափակիչում. լուսանկարներ