ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները բերման են ենթարկել մի երիտասարդի, որին փնտրում են ՌԴ իրավապահները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին Նոր Նորքի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 27-ամյա Սրապիոն Գ.-ն, որը 2019 թ. հուլիսի 16-ից Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (սպանությունը) մեղադրանքով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ոստիկանության` երիտասարդը կալանավորվել է։