"Փյունիկի" ու "Սևանի" ոչ ոքին, Ղազարյանի հավանական վերադարձն ու Օզբիլիսի անորոշ ապագան

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացան յոթերորդ տուրի հանդիպումները։ Առաջնությունում առանց պարտության է ընթանում "Արարատ-Արմենիան", որը յոթ խաղերում տոնել է նույնքան հաղթանակ։ Բայց առաջատարի հետ բոլոր թիմերն էլ փորձելու են միավոր վաստակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության յոթերորդ տուրը ավարտվեց «Փյունիկ»-«Սևան» մրցավեճով։ Լարված պայքարում կողմերից ոչ մեկին չհաջողվեց հասնել արդյունքի, և խաղն ավարտվեց անարդյունավետ ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության յոթերորդ տուրի "Փյունիկ"-"Սևան" հանդիպումը
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը բավականին ինտրիգային ընթացք է ստանում։ Գործող չեմպիոն «Ալաշկերտը» հինգ խաղից հետո ունի ընդամենը երկու միավոր, «Արարատ-Արմենիան» բացարձակ արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ մյուս թիմերը փորձում են շատ առաջ բաց չթողնել առաջատարին։ Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր խաղ էր «Փյունիկի» և «Սևանի» հանդիպումը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության յոթերորդ տուրի "Փյունիկ"-"Սևան" հանդիպումը
Առաջնության նորեկ «Սևանը» առաջին խաղն էր անցկացնում «Հանրապետական» մարզադաշտում։ Վիճակագրական բոլոր տվյալներով ու գոլային պահերով առավելություն ուներ «Փյունիկը», բայց ֆուտբոլում հաղթում են միմիայն գոլ խփելով։ Ոչ «Փյունիկին», ոչ էլ «Սևանին» գոլ խփել չհաջողվեց, հետևաբար լուսատախտակը ֆիքսեց խաղի վերջնական արդյունքը՝ 0։0։ «Սևանը» 14 միավորով շարունակում է ընթանալ աղյուսակի երրորդ տեղում։ Առաջատարը «Արարատ-Արմենիան» է 21 միավորով, որին երեք միավորով զիջում է երկրորդ տեղում ընթացող «Արարատը»։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության յոթերորդ տուրի "Փյունիկ"-"Սևան" հանդիպումը
«Փյունիկը» 11 միավորով աղյուսակի չորրորդ տեղում է։ Միգուցե թիմի արդյունքը ավելի գոհացուցիչ լիներ, եթե «Փյունիկի» կազմում հանդես գային Գևորգ Ղազարյանը կամ Արազ Օզբիլիսը։ Մեզ հաջողվեց ճշտել,թե երբ շարք կվերդառանա «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, որը օգոստոսի 15-ին «Արարատ-Արմենիայի» հետ խաղի նախավարժանքին ստացել էր քառագլուխ մկանի վնասվածք։ Պարզվում է, որ Ղազարյանը ամենաշուտը խաղադաշտ դուրս կգա հոկտեմբերի կեսին, Հայաստանի ազգային հավաքականի խաղերից հետո։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության յոթերորդ տուրի "Փյունիկ"-"Սևան" հանդիպումը
Ինչ վերաբերվում է Արազ Օզբիլիսին, ապա փորձառու այս ֆուտբոլիստը երկար ժամանակ է, ինչ խաղադաշտ դուրս չի գալիս։ Ու երբ դուրս կգա՝ հարց է։ «Փյունիկի» հետ Օզբիլիսի պայմանագիրը ավարտվել է, իսկ այլ ակումբների հետ նա դեռ պայամանագիր, ինչպես նաև խաղային պրակտիկա չունի։
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության յոթերորդ տուրի "Փյունիկ"-"Սևան" հանդիպումը
Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության ութերորդ տուրի հանդիպումները տեղի կունենան սեպտեմբերի 27-29-ը։ Դրանից հետո, ազգային հավաքականի ընտրական խաղերի հետ կապված, առաջնությունում կհայտարարվի ընդմիջում մինչև հոկտեմբերի 15-ը։