Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. ՀՀ առողջապահության նախարար

Վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վարակվելու ռիսկը չի բացառում։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումներին նվիրված քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
939 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«Որևէ դեղամիջոց, որևէ բժշկական միջամտություն չի կարող երաշխավորել 100 տոկոսով որևէ բան։ COVID-ի դեմ դեղամիջոցները ինչպիսի՞ արդյունավետություն ունեն, երաշխավորո՞ւմ են 100 տոկոսանոց առողջացում։ Թվերը ցույց են տալիս, որ ոչ։ Վարակվածների 20 տոկոսը հիվանդությունը տանում է ծանր, 5 տոկոսը ծայրահեղ ծանր, 2 տոկոսը մահանում է։ Հիմա ի՞նչ անենք, չբուժվե՞նք»,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ տվյալ պարագայում պատվաստումները և ՀՀ–ում գործող սահմանափակումները միտված են վարակի տարածումը հնարավորինս բացառելուն։
Առաջիկա շաբաթում մոտ 1800 մարդ կհոսպիտալացվի. կորոնավիրուսային վիճակը լարված է
Ինչ վերաբերում է հետպատվաստումային բարդացումներին, նախարարի խոսքով, Հայաստանում մինչ օրս եղել են առողջության հետ կապված գանգատներ` բարձ ջերմություն և այլն։ Անհրաժեշտության դեպքում նրանց կրկնակի հետազոտության ծախսը, Ավանեսյանի խոսքով, պետությունը վերցրել է իր վրա։
Կորոնավիրուսի առեղծվածը. որտե՞ղ է ավարտվում բժշկությունն ու սկսվում քաղաքականությունը