Փաշինյանից դրական ազդակներ կան. Էրդողանը` 6-ի ձևաչափի ու Իգդիր-Ադրբեջան երկաթգծի մասին

Թուրքիայի նախագահը հայտարարել է նոր երկաթուղու կառուցման հնարավորության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների մասին ՝ ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակվում է ինտենսիվ աշխատանքը, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը։
Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ–ում տիրող իրավիճակը
«Մեր ձեռնարկած քայլերով մենք հույս ունենք ճանապարհ հարթել Իգդիրից դեպի Ադրբեջան: Սա ներառում է երկաթգիծը: Այս ճանապարհի կառուցումը կլինի շատ, շատ կարևոր քայլ: Մենք խոսում ենք 5-ի կամ 6-ի ձևաչափի մասին։ Այս պահին Փաշինյանը դրական ազդակներ է տալիս այս հարցի վերաբերյալ: Հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք տարածաշրջանում խաղաղություն հաստատել», - ասել է Էրդողանը վերջերս Նյու Յորքում բացված «Թուրքական տանը» լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Պատրաստ ենք». Փաշինյանը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։