ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Իտալական «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ է բացել։
Հռոմի բնակիչները հնարավորություն կունենան ստանալ Moderna պատվաստանյութի առաջին կամ երկրորդ դեղաչափը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Պատվաստվածները կկարողանան «Ռոմայի» ամեն հաջորդ հանդիպման տոմսը գնել զեղչով։
Հռոմում արդեն պատվաստվել է չափահաս բնակիչների 80 տոկոսը։