ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Համացանցում հրապարակվել են կադրեր ԱՆ-26 ինքնաթիռի բեկորներով, որը սեպտեմբերի 22-ին վթարի է ենթարկվել Խաբարովսկի երկրամասում, հայտնում է Իզվեստիան: ԱԻՆ-ից հայտնել են, որ կորած ինքնաթիռը հայտնաբերվել է «Մեդվեժեյ սոպկիի» շրջանում օդային որոնումների ժամանակ:
Ռադարներից ինքնաթիռի անհետացման մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 22-ին։ Նախնական տվյալներով՝ տեխնիկական թռիչք իրականացնող ինքնաթիռում եղել է վեց մարդ` օդանավի հրամանատար Մ. Ա. Սիմակովը, երկրորդ օդաչու Գ.Ա. Պոպովը, բորտմեխանիկ Բ. Ի. Դրոժինը, բորտռադիստ Դ. Լ.Զայցևը, բորտօպերատոր Ս. Վ. Տվյորդունովը։
Ան-26 ռադարների անհետացման փաստով քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար: