ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին․ նախագիծ է ընդունվել

Երեք կոնգրեսականներ օրենսդրական փոփոխությունների նախագիծ են առաջարկել, որն էլ ընդունվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Տեղեկությունը հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Նշվում է, որ 3 կոնգրեսականներն իրենց առաջարկած փոփոխությունների նախագծով կոչ են անում նաև զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների առնչությամբ։
Մասնավորապես, խաղաղ բնակիչների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբերյալ։
Առաջարկած նախագծով պահանջում են նաև հետաքննություն իրականացնել պատերազմի ընթացքում խաղաղ բնակչությանը թիրախավորող թուրքական ԱԹՍ-ներում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։