ՌԱԴԻՈ

Այսօր Հայաստանը գոյություն ունի միայն ռուսական ռազմաքաղաքական գործոնի շնորհիվ. Թևանյան

ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին, պատճառահետևանքային կապին և առկա մարտահրավերներին։
Sputnik
Արցախի պետականության կորուստն իջեցրել է Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում, հիմա մեր առջև ծառացած մարտահրավերները շատ ավելի ֆունդամենտալ են, և այսօր Հայաստանը գոյություն ունի միայն ռուսական ռազմաքաղաքական գործոնի շնորհիվ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Հայաստանի անկախությունը նաև արցախյան շարժման ծնունդ էր, և հիմա քանի որ այդ կոդը չկա, Հայաստանն ինչ–որ առումով կորցրել է իր գաղափարական հենքն ու գոյության իմաստը»,-ասաց նա։
Ադրբեջանն Ամարասում պահանջում է իջեցնել Արցախի դրոշը
Թևանյանի գնահատմամբ` 44-օրյա պատերազմի հիմքը դրվեց 2018 թվականի մայիսի 9-ին։ «Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որպեսզի պատերազմը դառնա անխուսափելի և մենք այդ պատերազմում պարտվենք, հետևաբար բացարձակ դիլետանտ իշխանավարման արդյունքում ստացել ենք այսօրվա իրավիճակը»,– ասաց ԱԺ պատգամավորը։
Թևանյանի դիտարկմամբ` պատերազմը շարունակվում է, մենք օր–օրի տարածքներ ենք կորցնում, ունենում ենք նոր զոհեր, փաստացի մեր տնտեսությունն աշխատում է կիսով չափ, քանզի հայտնվել ենք նոր բլոկադայի մեջ, իսկ պատերազմն ընթանում է ինֆորմացիոն, տնտեսական, դիվանագիտական հիբրիդային տիրույթում, ու «մենք դեռ կունենանք նոր կորուստներ, եթե ներկայիս ապաշնորհ իշխանությունը շարունակի պաշտոնավարել»։
Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացման վտանգից պաշտպանելու կարիք կա. Միրզոյան
ԱԺ պատգամավորի համոզմամբ` անհրաժեշտ է բանակն ու տնտեսությունը վերականգնել` մարդկանց մեջ պահելով Հայաստանում և Արցախում ապրելու ցանկությունը, քանի որ մեր պետությունն արցախյան շարժման արդյունք է, և դրանից ծնված պետությունը չի կարող գոյատևել առանց Արցախի, որի անվտանգության երաշխավորն այժմ ռուս զինվորականներն են, Արցախն էլ յուրովի վերածվել է կովկասյան Ղրիմի։ Ըստ նրա` ռուսական և հայկական կողմերի շահերը համընկնում են այնքանով, որ Ռուսաստանը նույնպես ցանկանում է, որ Արցախում հայկական տարրը գերիշխող լինի։