Ընկերների անակնկալը հայրենիքի պաշտպան Սեյրան Սողոյանին. նրա ծննդյան օրն է

Սեյրանին այցելած ընկերները երգում են նրա հոբելյանի առթիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայրենիքի պաշտպաններից Սեյրան Սողոյանի տարեդարձն է այսօր: Տեղեկությունը Facebook–իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նա չէր հավատում, որ Ջաբրայիլի մարտից հետո կյանք կա. վիրավոր Սեյրանը նոր հրաշքի է սպասում
Նա նաև տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.
«Ջերմորեն շնորհավորում եմ, Սեյրան ջան, առողջ լինես և հաջողակ»։
Տեսանյութում երևում է` ինչպես են Սեյրանի ընկերները երգում նրա հոբելյանի առթիվ։
Նշենք, որ ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր Սեյրանի մասին. նա աշխատանքի է ընդունվել «Զինվորի տանը», ուր և բուժում էր ստանում։ Սեյրանն այժմ էլ հրաշքի է սպասում ու վստահ է, որ քայլելու է։
Բժիշկները նշում են` ամեն ինչ Սեյրանից, նրա օրգանիզմից ու ժամանակից է կախված։
21–ամյա երիտասարդը դեռ շատ անելիքներ ունի. պետք է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժինը ավարտի։ Այս ընթացքում որոշել է երկրորդ մասնագիտություն սովորել և բժիշկ դառնալ։
Ջաբրայիլի մարտերում հրաշքով ողջ մնացած Սեյրան Սողոյանն աշխատանքի է ընդունվել