Ոստիկանապետը տպավորված է "Զինվորի տան" հնարավորություններով

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
"Զինվորի տուն" այցելած ոստիկանապետին հայտնել են, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը հրաժեշտ են տվել անվասայլակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը տպավորված է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Տեղեկությունը հայտնում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը` հավելելով, որ ոստիկանապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ոստիկանապետը շրջայց է իրականացրել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Ղազարյանին պատմել են, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի և բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել, կարողացել են ուսում ստանալ և աշխատանք գտնել:
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում։
ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն