Ուսանողները դեռևս ստիպված չեն լինելու թեստ հանձնել, բայց ամեն ինչ կարող է փոխվել

Մասնագետների խոսքով` հակահամավարակային յուրաքանչյուր միջոցառում մշակվում է ըստ երկրում տիրող համավարակային իրավիճակի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի բուհերում սովորող ուսանողները դեռևս ստիպված չեն լինելու 14 օրը մեկ կորոնավիրուսի թեստ հանձնել, սակայն իրավիճակը կարող է փոխվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
Հոկտեմբերի 1-ից` խիստ տուգանքներ. աշխատողի հազը կարող է 120 հազար դրամ նստել գործատուի վրա
"Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները գործելու են աշխատող քաղաքացիների համար, քանի որ, ըստ հետազոտությունների տվյալների, ամենից հաճախ կորոնավիրուսային վարակով հիվանդանում են 25-ից 55 տարեկան մարդիկ: Այդ իսկ պատճառով կարգավորումները դեռ չեն տարածվում ուսանողների վրա: Սակայն հաջորդիվ կքննարկվեն նաև այլ խմբերը՝ ելնելով համաճարակային իրավիճակից", – ասաց նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանում եթե աշխատողները պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն և թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին: