ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ճանաչված երգիչ Հայկոյի նախկին կինը` երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, Facebook-ի իր էջում գրել է Հայկոյի առողջական վիճակի մասին և հորդորել իրենց համատեղ որդուն` Արմանին չգրել ու հարցեր չտալ։
«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում. Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է:
Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Ինչպես նաև Արմանը(Հայկոյի և Անահիտի որդին) տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի: Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ»,–գրել է Անահիտը:
Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել։ Պատճառը կորոնավիրուսն է։