ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայտնի կատակերգու, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ի իր էջում հումորային գրառում է կատարել` ռեփեր Տիմատիի հետ լուսանկար հրապարակելով։
«Բացառիկ։ Դիտեք միայն իմ էջում։ Տիմատիի հազվագյուտ լուսանկարը 40-ն անց կնոջ հետ»,- լուսանկարին կից գրել է Լևինան։
Նրա հետևորդները պակաս հումորով չեն արձաքանգել նկարին` այն մեկնաբանելով տարբեր կերպ` «40-անց և ոչ կիսամերկ կնոջ հետ", "Դա դեռ հարց է` ով է 40 տարեկան»...
Հավելենք, որ նրանց համատեղ նկարը 17 600 օգտատեր է հավանել։