Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է "Ոսկե խաղակոշիկի"

Լավագույն ռմբարկուների թեկնածուների ցուցակում էին նաև Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին արժանացել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի:
Լևանդովսկուն եվրոպական առաջնությունների լավագույն մրցանակին արժանացել է անցած մրցաշրջանում 29 խաղում խփած 41 շնորհիվ: Լեհ հարձակվողը Բունդեսլիգայի ամբողջ պատմության մեջ առաջինն է արժանանում նման մրցանակի:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել խաղադաշտում
Լավագույն ռմբարկուների թեկնածուների ցուցակում էին նաև «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լիոնել Մեսին, «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և այլք: