Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ։ Հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվական հարթակում սեպտեմբերի 21-ին։
«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Վադիմի Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ»,-նշված է հրամանագրում։
Մեկ այլ հրամանագրով Պուտինն այդ պաշտոնից ազատել է Անդրեյ Շվեդովին։