Մենակ հո Պետրոս Ղազարյանին չպիտի պատասխանեք. ընդդիմությունը լքեց հանձնաժողովի նիստը

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրի, հանձնաժողովը դատապարտված է անընդհատ նույն օրակարգով նիստ գումարել ու 5 տարի շարունակ չընտրել Ղազինյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն այսօր 4-րդ անգամ մերժեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանին այդ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու ընդդիմության առաջարկը։
Ընդդիմությունն ի նշան բողոքի` Արթուր Ղազինյանի գխավորությամբ լքեց հանձնաժողովի նիստերի դահլիճը։
«Ես կարող է ձեզ հարցեր ունեմ։ Մենակ հո Պետրոս Ղազարյանին չպիտի՞ պատասխանեք,– հեռացող ընդդիմության հետևից ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։– Թեկնածուն, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, դուռը շխկացնում, դուրս է գալիս, որպես ի՞նչ»։
Իրավունք չունեք ոտք դնել Արցախ. ինչպես են Ստեփանակերտում ընդունել ՔՊ պատգամավորներին
Քոչարյանը հայտարարեց, որ եթե ընդդիմությունը նոր թեկնածու չառաջադրի, հանձնաժողովը դատապարտված է անընդհատ նույն օրակարգով նիստ գումարել ու 5 տարի շարունակ չընտրել Ղազինյանին։
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել նաև օգոստոսի 31-ին ու սեպտեմբերի 6-ին և սեպտեմբերի 13-ին։