Մաշկաբանը կոտրել է սննդի և մաշկային հիվանդությունների միջև կապի մասին միֆը

Ինչո՞ւ մաշկի որոշակի խնդիրների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս փոխել սննդակարգը։ Պարզվում է՝ ընդհանուր առողջական նկատառումներով։
Sputnik
ԵՐԵՎԱն, 22 սեպտեմբերի – Sputnik. Բժշկության մեջ միակ մաշկային հիվանդությունը, որը կապ ունի սննդի հետ ցելիակիայի՝ գլյուտենի անհանդուրժողականությունն է։ «Пятый кана»"-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ-մաշկաբան Աննա Բեսսալովան։
Նրա խոսքով՝ հաճախ այս կամ այն մաշկային հիվանդության բուժումը սննդային փոփոխություն է պահանջում, բայց կախված չէ դրանցից։
Գիտնականները պարզել են, թե ինչ հիվանդության մասին է խոսում մատների ծակծկոցը
Այսպես, սննդակարգի փոփոխություն է խորհուրդ տրվում ծանր ընթացքով ակնեի դեպքում՝ "ռոզացեա" ախտորոշմամբ, ատոպիկ մաշկաբորբով և ուղեկցող սննդային ալերգիայով։ Պատահում է, որ մարդն ալերգիա ունի որոշակի մթերքից։ Այդ դեպքում սննդակարգից պետք է հանել բացառապես ալերգենը։
«Բայց ընդհանուր առմամբ մենք պարզապես առողջ, լիարժեք և բազմազան սնունդ ենք խորհուրդ տալիս՝ մեծ քանակությամբ բանջարեղենով և մրգերով, սպիտակուցի բավարար պարունակությամբ»,-բացատրել է բժիշկը։
Բժիշկ Մյասնիկովը պատմել է` ինչն են հաճախ շփոթում ուղեղի կաթվածի ախտանշանի հետ
Միաժամանակ, ըստ ԱՀԿ-ի խորհուրդների, եթե որևէ մաշկային հիվանդություն կա և դրա հետ կապված մեկ այլ հիվանդություն, ապա հնարավոր է արվի սննդային փոփոխություն։ Օրինակ՝ փսորիազի ընթացքը ճարպակալման առկայության դեպքում վատթարանում է։ Իսկ ճարպակալումը խորհուրդ են տալիս բուժել հենց սննդի համակարգը փոխելով։ Բայց ընդհանուր առմամբ մաշկային հիվանդությունների և սննդի տեսակների միջև ուղիղ կապ գոյություն չունի։