Խաբարովսկի երկրամասում ինքնաթիռ է կործանվել

Անձնակազմի անդամները հանկարծակի դադարել են կապի դուրս գալ, որից հետո որոնողական աշխատանքների է մեկնել Ռոսավիացիայի Մի-8 ուղղաթիռը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Խաբարովսկում Ան-26 լաբորատոր ինքնաթիռ է կործանվել։
Օդանավը տեխնիկական թռիչք է կատարել՝ շրջանցելով օդանավակայանի թռիչքուղին։ Նախնական տվյալով՝ ինքնաթիռը բլրի է բախվել Բոլշեխեխցիրյան արգելոցի շրջանում։
Մահացել են օդանավի հրամանատար Մ. Ա. Սիմակովը, երկրորդ օդաչու Գ.Ա. Պոպովը, բորտմեխանիկ Բ. Ի. Դրոժինը, բորտռադիստ Դ. Լ.Զայցևը, բորտօպերատոր Ս. Վ. Տվյորդունովը։
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Պեկինի օդանավակայանում
Արտակարգ ծառայությունները կործանման հնարավոր պատճառ են դիտարկում վատ եղանակը, չի բացառվում նաև տեխնիկական անսարքության տարբերակը։
Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։
Իրկուտսկի մարզում ինքնաթիռի կոշտ վայրէջքի զոհ է դարձել 4 մարդ. կան վիրավորներ