Իրանում ՀՀ դեսպանատանը քննարկվել են 2 երկրների տնտեսական ոլորտում սպասվող զարգացումները

Հանդիպում` Իրանում ՀՀ դեսպանատանը
Իրան-Հայաստան առևտրի պալատի խորհրդի անդամները Իրանում ՀՀ դեսպանի հետ քննարկում են ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ներկա վիճակի հարցը քննարկել են Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահը, խորհրդի անդամներն ու Իրանում ՀՀ դեսպանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Արմեն Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Գորիս–Կապան ճանապարհի խնդիրը
Նշվում է, որ այսօր Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը և խորհրդի անդամներն այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն։ Նրանք դեսպան Արտաշես Թումանյանին, դեսպանության անձնակազմին շնորհավորել են ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում առաջիկայում սպասվող զարգացումներին։
Գորիս-Կապանի ճանապարհին գրանցվածի ֆոնին, կամ ում դեմ են ուղղված Իրանի զորավարժությունները
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ Իրանի նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռաիսին շնորհավորական ուղերձներ էր հղել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ նախագահ Արմեն Սարգսյանին։