Հայտնի է` հայ գեղեցկուհիներից ովքեր կմասնակցեն «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ» մրցույթներին

Ժյուրիի անդամներն իրենց որոշումը դեռ սեպտեմբերի 21–ին էին կայացրել աղջիկների հետ հարցազրույցից և նրանց ցուցադրությունները դիտելուց հետո։
Sputnik
1 / 21

"Միսս Տիեզերք Արմենիա" և "Միսս Աշխարհ Արմենիա" մրցույթներում հաղթող գեղեցկուհիների ընտրություն

2 / 21

Համեստ Հարությունյան

3 / 21

"Միսս Տիեզերք Արմենիա" և "Միսս Աշխարհ Արմենիա" մրցույթներում հաղթող գեղեցկուհիների ընտրություն

4 / 21

Համեստ Հարությունյան

5 / 21

"Միսս Տիեզերք Արմենիա" և "Միսս Աշխարհ Արմենիա" մրցույթներում հաղթող գեղեցկուհիների ընտրություն

6 / 21

Լիդիա Ծատրյան

7 / 21

Մոնիկա Գրիգորյան

8 / 21

"Միսս տիեզերք Արմենիա" և "Միսս աշխարհ Արմենիա" մրցույթների մասնակիցներից մեկը

9 / 21

Համեստ Հարությունյան

10 / 21

Ադրիանա Գալստյան

11 / 21

"Միսս տիեզերք Արմենիա" և "Միսս աշխարհ Արմենիա" մրցույթների մասնակիցները

12 / 21

Միրնա Բզդիգյան

13 / 21

"Միսս տիեզերք Արմենիա" և "Միսս աշխարհ Արմենիա" մրցույթների մասնակիցներից մեկը

14 / 21

Նունե Ավետիսյանը (աջից) և Ադրիանա Գալստյանը

15 / 21

"Միսս տիեզերք Արմենիա" և "Միսս աշխարհ Արմենիա" մրցույթների մասնակիցները

16 / 21

Մոնիկա Գրիգորյան

17 / 21

"Միսս տիեզերք Արմենիա" և "Միսս աշխարհ Արմենիա" մրցույթների մասնակիցները

18 / 21

"Միսս տիեզերք Արմենիա" և "Միսս աշխարհ Արմենիա" մրցույթների մասնակիցները

19 / 21

Միրնա Բզդիգյան

20 / 21

"Միսս տիեզերք Արմենիա" և "Միսս աշխարհ Արմենիա" մրցույթների մասնակիցներից մեկը

21 / 21

Միրնա Բզդիգյան

Գեղեցկուհի Նանե Ավետիսյանն այսօր արժանացավ «Միսս տիեզերք Արմենիա» տիտղոսին, իսկ «Միսս աշխարհ Արմենիա» դարձավ սիրիահայ գեղեցկուհի Միրնա Բզդիգյանը։
«Շատ հուզված եմ, ես այնքան փորձությունների միջով եմ անցել, մինչև այս բեմ դուրս գալը։ Հազիվ եմ կանգնում ոտքերիս վրա։ Սա ինձ համար մեծ պատիվ է»,–թագադրումից հետո ասաց Նանեն։
24–ամյա Նանե Ավետիսյանը մրցույթին մասնակցում էր կոտրելու համար այն կարծրատիպը, թե գեղեցիկ ու խնամված աղջիկը չի կարող խելացի լինել։
Նանեն ավարտել է Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որից հետո իր հարազատ դպրոցում բարեգործական հիմքերով իրավաբանություն է դասավանդել, այժմ աշխատում է բարեգործական հիմնադրամում։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ մրցույթը հաղթելուց հետո չի շեղվելու այն ճանապարհից, որն արդեն ընտրել է, ուղղակի գնալով ընդլայնելու է իր գործունեության ոլորտը։
«Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի հաղթող Միրնա Բզդիգյանը ևս շատ հուզված էր։
«Ես շատ դժվար մանկություն եմ ունեցել։ Զբաղվում էի լողով, բայց կարճ տևեց, լողորդ դառնալու իմ երազանքը կիսատ մնաց։ Ես 2 տարի առաջ տեղափոխվեցի Հայաստան։ Այս տարի իմ մեջ համարձակություն գտա մրցույթին մասնակցելու։ Սկզբում ուզում էի լավ ընկերներ ձեռք բերել, լավ ժամանակ անցկացնել, հետո հասկացա, որ երազում եմ հաղթանակի մասին և ուզում եմ երկիրս ներկայացնել աշխարհին ու մարդկանց ասել, որ պատերազմը սարսափելի բան է»,–ասաց Միրնան։
Թագադրման արարողությանը նախորդեց գեղեցկուհիների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը։
Նշենք, որ «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի 4–րդ վիցեմիսս դարձավ Ալլա Կարապետյանը, 3–րդ վիցեմիսս` Վիվիանա Ասատուրին, 2–րդը` Մանան Հունանյանը, իսկ առաջին վիցեմիսս` դերասանուհի Ադրիանա Գալստյանը։ Նշենք, որ Ադրիանան հաղթել էր նաև օնլայն քվեարկության արդյունքում։ «Միսս աշխարհ Արմենիա» մրցույթի 4–րդ վիցեմիսս դարձավ Լիանա Եղիազարյանը, 3–րդ վիցեմիսս` Կրիստինա Այանյանը, 2–րդը` Վիկա Բալոյանը, իսկ առաջին վիցեմիսս ճանաչվեց Փրեմի Դավթյանը։
Այս տարի մրցույթն ընթանում էր այլ ձևաչափով։ Նախ կայացել էր շոու, որի ժամանակ աղջիկները ներկայացել էին սպորտային, կոկտեյլային և երեկոյան հագուստով։ Հետո ժյուրիի անդամները զրուցել էին աղջիկների հետ նրանց ավելի լավ ճանաչելու համար։
Այս տարի տիտղոսի համար պայքարում էին 20 աղջիկ. 15–ը՝ «Միսս տիեզերք Արմենիա 2021»–ի, 19–ը՝ «Միսս աշխարհ Արմենիա 2021»-ի համար, քանի որ միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են։ «Միսս տիեզերք» մրցույթին կարող են մասնակցել 18–28 տարեկան աղջիկները, «Միսս աշխարհ»–ին՝ 17–26։