Հայաստանում անցկացվելու են ՀԱՊԿ–ի "Որոտ-2021" վարժանքներ

ՀԱՊԿ զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Վարժանքները կանցկացվեն ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների պլանի համաձայն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 24-28-ը Հայաստանում անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ՆԳ մարմինների մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Վարժանքները կանցկացվեն 2021 թվականի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական և վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ զորավարժությունների պլանի համաձայն։
Միքայել Աղասանդյանը նշանակվել է ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Վարժանքների առաջին փուլում հատուկ նշանակության ջոկատներն ու ՀՀ զինված ուժերն առաջադրանքներ են կատարելու լեռնային բարդ տեղանքում։ Անցկացվելու են նաև հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով։

Առաջադրանքները կատարելիս ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ուժերը, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի հետ, կկատարելագործեն փոխգործակցության ուղիները, հավելյալ փորձ ու հմտություններ ձեռք կբերեն՝ ռազմական գործողություններին հնարավորինս նմանեցված պայմաններում հատուկ գործողության անցկացման համար։

Վարժանքների երկրորդ փուլի ընթացքում կանցկացվեն մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ, ինչպես նաև նախատեսված ուժերով առաջադրանքների լուծման ընթացքում կիրականացվեն նաև հատուկ նշանակության ջոկատների համատեղ օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողություններ:
ՀԱՊԿ անդամ երկրները ռազմական ոլորտում գիտական հետազոտությունների համատեղ բյուջե կունենան
ՀԱՊԿ -ի կամզի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: