Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ–ում տիրող իրավիճակը

Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև բանակցությունները վերաբերել են Հարավային Կովկասի իրադարձություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են անցկացրել, որոնց ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը ։
Հանդիպումը կայացել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Բանակցությունները վերաբերել են տարածաշրջանային իրադարձություններին։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի կարևորագույն նպատակը տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելն է։ Երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթը կատարել կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար», – նշված է հաղորդագրության մեջ:
"Մոսկվայի դեմ խոսքերը կարող են թանկ նստել Անկարայի վրա". Ղրիմում պատասխանել են Էրդողանին
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաև Ադրբեջանի կողմից ականապատ դաշտերի քարտեզի դիմաց 15 հայ զինվորականներին Հայաստանին հանձնելու թեմային։ Գործընթացը տեղի է ունեցել հուլիսին՝ Վրաստանի միջնորդությամբ։
Ինչպես ընդգծված Է հաղորդագրության մեջ, Ղարիբաշվիլին և Էրդողանը նշել են, որ կայացած փոխանակումը «լավ հիմք է հարևանների միջև համագործակցության համար»: