Որքան էլ Թուրքիան և Ռուսաստանը առևտրատնտեսական ոլորտում համագործակցում են, այնուհանդերձ քաղաքական առումով երկու երկրները հակադիր բևեռներում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը` անդրադառնալով Ղրիմի ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։
«Աշխարհի մի շարք վայրերում, մասնավորապես Սիրիայում, ինչու չէ նաև Լիբիայում և այլ երկրներում ռուս-թուրքականհարաբերություններըհակադրվումենմիմյանց։ Ուկրաինան ևս բացառություն չէ, հետևաբար Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունը տեղավորվում է ՆԱՏՕ-Ռուսաստանհակադրությանհամատեքստում»,- ասաց նա։
Թուրքիան մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ղրիմն Ուկրաինայի մաս ճանաչելու մասին, որին (ինչպես նաև այս հայտարարությանը) Ռուսաստանը մինչ այս պահն արձագանքում է դիվանագիտական խողովակներով։
Խուդավերդյանի խոսքով` պաշտոնական Անկարան այսօրինակ հռետորաբանությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։
Հայաստանի հետ սահմանները բացելու թուրքական նախապայմանները ևս նույն տրամաբանության մեջ են տեղավորվում։ Թուրքիան 30 տարի առաջ էլ դրա դիմաց պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս և հրաժարվի Ցեղասպանության ճանաչման գործընթացից։
«Այս նախապայմանները փաստացի արևմտյան նախապայմաններ են, քանզի նման նախապայմանների կատարումից հետո ակնհայտ է, որ ռուսական ազդեցությունը ևս կթուլանա տարածաշրջանում։ Հետևաբար, այս նախապայմանները նաև Արևմուտքի նախապայմաններն են, և սա է Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի հետ հարաբերություններում»,- նշեց թուրքագետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան "Սոլովյով Live" - ի եթերում ասել է, որ Մոսկվան ուշադրություն է դարձրել Ղրիմի ընտրությունները չճանաչելու վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը համապատասխան եզրակացություններ կանի:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր հրապարակել, որում ասված է, որ Ղրիմի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրությունները լեգիտիմ չեն: