Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է

Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Մոսկվայում անցկացվող բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան` Facebook–ում հրապարակելով Չալոյանի վերջին մարտի տեսագրությունը։
Գյումրեցի մարզիկը պարափաուերլիֆտինգի բաց առաջնությունից եկել է մեդալով և անձնական ռեկորդով
Նրա մրցակիցը բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն է եղել։ Ըստ հաղորդագրության` բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում է եղել և մի շարք ուժգին հարվածներ է հասցրել մրցակցին: Ունենալով հսկայական առավելություն` Չալոյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը:
Հիշեցնենք, որ 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը նույնպես կիսաեզրափակիչում է. նա առաջին փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, ապա 1/16 եզրափակիչում առավելության հասել բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, ¼ եզրափակիչում մրցել է Բրազիլիայի ներկայացուցիչ Լուիս Սիլվա Ռոդրիգեսի հետ: Մենամարտն անցել է բավականին համառ ու անզիջում պայքարում. մրցավարները նախապատվությունը տվել են հայ բռնցքամարտիկին: Բրազիլացի մարզիչները բողոքարկել են մրցավարների որոշումը: Եթե որոշումը չփոխվի, ապա կիսաեզրափակիչում Մաշակարյանի մրցակիցը կլինի վենեսուելացի Քրիստիան Մեդինա Պալասիոն:
Արմեն Զախարյանով հետաքրքրվում է Դորտմունդի "Բորուսիան"