Բայդենն ու Մակրոնը պայմանավորվել են հանդիպել Եվրոպայում

Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Ջո Բայդենը պայմանավորվել են հանդիպել հոկտեմբերի վերջին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումը կկայանա Եվրոպայում։
ԱՄՆ էլիտան և արհեստական բանականությունը. ինչո՞ւ են նախագահից խլել միջուկային կոճակը
«Երկու երկրների ղեկավարները որոշել են խորհրդակցությունների գործընթաց սկսել։ Դրանք ուղղված կլինեն այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք վստահություն կերաշխավորեն և կոնկրետ միջոցներ կառաջարկեն ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Նրանք Եվրոպայում կհանդիպեն հոկտեմբերի վերջին, որպեսզի հասնեն փոխըմբռնման և պահպանեն այդ գործընթացի դինամիկան», - ասված է հաղորդագրության մեջ:
Երկու երկրների նախագահները խորհրդակցություններ են անցկացրել պաշտոնական Փարիզի և ԱՄՆ եվրոպական գործընկերների համար ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն երեք տարի անց կկործանվի