Արշակ Կարապետյանը հրահանգել է ձմռան ընթացքում ծառայությունը պատշաճ կազմակերպել

Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն
Պաշտպանության նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրահանգել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ձմռան ընթացքում պատշաճ ծառայության կազմակերպման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ այսօր Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն։
Ոստիկանապետը տպավորված է "Զինվորի տան" հնարավորություններով
Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում: Կարապետյանը նաև հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու համապատասխան հրամանի պահանջների կատարմանը։
Երևանում տոնական զինվորական շքերթ է․տեսանյութ
ՊՆ և զինված ուժերի ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։