ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Աշխատանքներին մասնակցում են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12, ՀԱԷԿ-ի 20 և Հրազդանի ՋԷԿ-ի 11 աշխատակից։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։
Հիշեցնենք` «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 15–ին։