ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Ամեն շաբաթ Red Wings ավիաընկերությունը Երևանից թռիչքներ կիրականացնի դեպի Ռուսաստանի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա քաղաքներ։ Այս մասին Facebook–ի էջում տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Նշվում է, որ Դոնի Ռոստով- Երևան- Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից և կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի, Կրասնոդար- Երևան- Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից և կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի, իսկ Սամարա- Երևան- Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:
Միաժամանակ Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար և Սամարա՝ ավիաընկերության ուղևորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: