Մարտահրավերները կարելի է հաղթահարել համատեղ ջանքերով․ՌԴ դեսպանը շնորհավորել է հայերին

Սերգեյ Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առթիվ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը վերջին 30 տարիների ընթացքում անցել է դինամիկ զարգացող ինքնիշխան պետության կայացման բարդ ճանապարհ, սակայն ժամանակակից ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով։ Այսպես է սկսվում Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի շնորհավորական ուղերձը:
Նա նշել է, որ Հայաստանը մնում է դինամիկ զարգացող ինքնիշխան պետություն, որը ժամանակին համընթաց է գնում` միաժամանակ պահպանելով իր արժեքային համակարգն ու ինքնությունը:
Հայրենիքից նեղանալ չի կարելի. ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողություն է
«Անցած տասնամյակներն ապացուցել են պատմական ընդհանուր անցյալով միավորված մեր երկրների և ժողովուրդների միջև իրապես եղբայրական կապերի անխախտելիությունը։ Այսօր Ռուսաստանի և Հայաստանի արդյունավետ համագործակցությունը` երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով ու մեր ինտեգրացիոն միավորումների գծով հաջող փոխգործակցությունը հաստատեցին, որ ժամանակակից ցանկացած մարտահրավեր կարելի է հաղթահարել միայն համատեղ ջանքերով», - նշված է ուղերձում:

Դեսպանը նշել է, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են պատմական, հոգևոր, մշակութային խոր ավանդույթների և մեր քաղաքացիների շահերի ընդհանրության վրա, այսօրվա բարդ, արագ փոփոխվող աշխարհում մեր երկրների հաջող զարգացման բանալին են:

«Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթում բարօրություն, բարգավաճում և խաղաղ երկինք», - ամփոփել է Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Ֆրանսիան կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսմանը. Մակրոնը` Սարգսյանին
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։