Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ նաև անձրև կգա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Սեպտեմբերի 22-23-ը՝ հիմնականում կեսօրից հետո, Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևանում այսօր անձրև չի գա։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +23-ից +25–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +14-ից +16։
Մեկնարկել են Aeroflot ավիաընկերության Մոսկվա–Գյումրի–Մոսկվա երթուղով չվերթերը