Եկատերինբուրգի հայտնի շենքերը հայկական եռագույնով են լուսավորվել

Եկատերինբուրգի հայտնի շենքերը հայկական եռագույնով են լուսավորվել
Հայաստանի պատվո հյուպատոսության նախաձեռնությամբ Եկատերինբուրգը քաղաքը շնորհավորել է ՀՀ Անկախության օրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձի առիթով Եկատերինբուրգի հայտնի երկու շինություններ լուսավորվել են Հայոց եռագույնի գույներով։ Տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի իր պաշտոնական էջում։
Հայաստանի պետական դրոշի գույներով են լուսավորվել «Ելցին Կենտրոն» շենքի ճակատն ու «Իսետ» աշտարակը։
Եկատերինբուրգի հայտնի շենքերը հայկական եռագույնով են լուսավորվել
«Նախաձեռնությունը պատկանում է Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Արցախյան բոլոր պատերազմների հերոսների հիշատակին "Կենաց պուրակ" կհիմնադրվի
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։