Արարատ Միրզոյանը կմեկնի Նյու Յորք, կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Արարատ Միրզոյանի` ԱՄՆ այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք։ Տեղեկությունը հայտնում է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Սեպտեմբերի 21-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: Նշվում է, որ տեղի կունենա նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
ԱՄՆ-ն կշարունակի միջոցներ գործադրել գերիներին ազատելու ուղղությամբ. Բայդենը` Փաշինյանին
Հիշեցնենք, որ սա Միրզոյանի` ԱԳ նախարար նշանակվելուց հետո սա նրա առաջին աշխատանքային այցն է Նյու Յորք, և նա, որպես նախարար, առաջին հանդիպումը կունանա Մինսկի խմբի համանախագահների հետ։