ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Երևանում այցելել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Արցախի նախագահը շնորհավորել է Տեր-Պետրոսյանին ՀՀ անկախության տոնի առթիվ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումների, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր:
Նշենք, որ Լևոն Տեր–Պետրոսյանի և Արայիկ Հարությունյանի վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 5–ին։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն այսօր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է Եռաբլուր` 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը հարգելու։