Ակնայի շրջանում ականի վրա կրկին ադրբեջանցի է պայթել

Պայթյունի հետևանքով տղամարդը միջին ծանրության վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել, հարուցվել է քրեական գործ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնայի (Աղդամ) շրջանում կրկին ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Հայաստանի սահմանին ադրբեջանցի հովիվ է պայթել ականի վրա
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ կեսգիշերին մոտ։ Ըստ հաղորդագրության՝ Գարվենդ գյուղում էքսկավատորով շինարարական աշխատանքներ իրականացնելիս` հակատանկային ականի վրա պայթել է շինարարներից մեկը։ Պայթյունի հետևանքով նա միջին ծանրության վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Արցախի ականազերծման համար կես միլիոն ֆունտ է հատկացրել
Հիշեցնենք՝ ավելի վաղ Աղդամի շրջանի վարչական ղեկավարի տեղակալ Ալլահվերան Ալիևը հայտարարել էր, որ Աղդամ քաղաքի տարածքն ամբողջությամբ մաքրվել է ականներից և չպայթած զինամթերքից: