ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Թուրք և ադրբեջանցի զինվորականները կրկին զորավարժություններ են սկսել Նախիջևանում:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցում են մոտոհրաձգային ստորաբաժանումները, հատուկ նշանակության ուժերը և այլ զորատեսակներ։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են երկու երկրների միջև կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրին համապատասխան: Դրանց մասնակցելու են նաև Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները։
Հիշեցնենք, որ մեկ ամսվա ընթացքում Թուրքիան ու Ադրբեջանի արդեն չորրորդ համատեղ զորավարժությունն են անցկացնում։