Ռուսաստանն ու Հայաստանը բազմաթիվ բեկումնային նախագծեր ունեն. ՌԴ փոխվարչապետ

Ռուս-հայկական առևտրաշրջանառության և ներդրումային համագործակցության ավելացման նպատակով սկսվել է նոր ռազմավարական միջկառավարական փաստաթուղթ մշակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը բազմաթիվ բեկումնային նախագծեր ու գաղափարներ ունեն: Այսօր Երևանում անցկացվող ռուս-հայկական գործարար համաժողովում հայտարարեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նրա խոսքով ՝ չնայած համավարակին, Ռուսաստանը պահպանեց Հայաստանի առաջատար առևտրային գործընկերոջ իր կարգավիճակը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց և համավարակից ի վեր երկրների միջև առևտուրը կրկնապատկվել է ՝ 1,3 միլիարդ դոլարից հասնելով 2,5 միլիարդ դոլարի:

«Անցյալ տարի մեր շրջանառությունը նվազեց 9.5%-ով, բայց արդեն այս տարվա հունվար-հուլիսին կրճատումը հաղթահարվեց: Եվ մենք նշում ենք 17.2% աճ: Բայց մենք չպետք է կանգ առնենք։ Համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ: Եվ ամենակարևորը`դրանք իրականացնելու ցանկություն», - ասաց Օվերչուկը:

ՌԴ փոխվարչապետը հայտնեց, որ ՌԴ–Հայաստան առևտրաշրջանառության և ներդրումային փոխազդեցության ավելացման նպատակով սկսվել է միջնաժամկետ հեռանկարում նոր ռազմավարական միջկառավարական փաստաթուղթ մշակվել: Դա տնտեսական համագործակցության ծրագիր է մինչև 2025 թվականը, որում կարձանագրվեն նաև երկու երկրների տնտեսական համագործակցության հիմնական ոլորտները: