Պատվաստվելը պարտադիր է. ԱՄՆ-ն նոր պահանջ կներկայացնի իր տարածք մուտք գործողներին

Սպիտակ տունը նոյեմբերին նախատեսում է թույլատրել այն երկրների քաղաքացիների մուտքը, որոնց 2020 թվականի սկզբից արգելված էր մտնել ԱՄՆ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Նոյեմբերից ԱՄՆ-ն երկիր ժամանող չափահաս օտարերկրացիների համար COVID-19-ի պարտադիր պատվաստման պահանջ կներկայացնի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հայաստանում արտադրվել է "Սպուտնիկ Լայթ" պատվաստանյութի առաջին խմբաքանակը
«Այսօր ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ նոյեմբերի սկզբից ԱՄՆ մուտք գործող չափահաս օտարերկրացիներից կպահանջեն լիովին պատվաստված լինելու մասին փաստաթուղթ ներկայացնել։ Դա խիստ միջոց է, որը COVID-19 - ի տարածումը կանխելու նպատակ ունի»,-Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Քևին Մունյոսը։
Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստման սերտիֆիկատ
Ինչ պատվաստումներ են անհրաժեշտ մեծահասակներին. բժշկի խորհուրդը
Ավելի վաղ «Financial Times» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն նոյեմբերից կվերացնի ԵՄ-ից և Մեծ Բրիտանիայից ժամանող, կորոնավիրուսի դեմ պատվաստված ուղևորների մուտքի սահմանափակումները:
Պատվաստվիր, ստացիր թատրոնի տոմս. Երևանում ակցիա է անցկացվել