Մհեր Գրիգորյանը հայտարարել է Հայաստանում "Սպուտնիկ Լայթ" արտադրելու հնարավորության մասին

ՀՀ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ COVID-19-ի տարածման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը կարող է սկսել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։ Այս մասին այսօր Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Առողջապահության ոլորտում համագործակցության համատեքստում Գրիգորյանը անկեղծ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ Հայաստանում COVID-19-ի տարածման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:
Պատվաստվիր, ստացիր թատրոնի տոմս. Երևանում ակցիա է անցկացվել
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի մի քանի խմբաքանակ, ինչպես նաև կազմակերպվել է տեխնոլոգիական տրանսֆերի գործընթաց՝ Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի թողարկման համար»,- ասել է փոխվարչապետը: