Մեկնարկել են Aeroflot ավիաընկերության Մոսկվա–Գյումրի–Մոսկվա երթուղով չվերթերը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական «Aeroflot» ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։
Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով շաբաթական 3 չվերթ կիրականացվի՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ։
Հայաստանի տարածքով Գյանջա-Նախիջևան չվերթեր միշտ եղել են. Քաղավիացիայի կոմիտե
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ aeroflot.ru կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: