Իրանը ռազմական ուժեր ու տեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին

Ըստ աղբյուրի, Արաքս գետի տարածքում լայնածավալ զորավարժություններ են նախատեսված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխում Ադրբեջանի հետ սահման, որտեղ լայնածավալ զորավարժություններ են նախատեսված Արաքս գետի հովտում: Այս մասին գրում է Военный обозреватель (ռազմական մեկնաբան) տելեգրամյան ալիքը:
Հույս ունենք, որ ձերբակալված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, թե Իրանն իր տարածքում զինյալներին սովորեցնում է անօդաչու թռչող սարքեր կառավարել ու խոցող ռազմական սարքերից օգտվել։ Նախարարի խոսքով ՝ այդ ուսումնական հաստատությունների հիմնական մասը տեղակայված են Կաշենի օդանավակայանի տարածքում: Ըստ նրա, այստեղ վերապատրաստվում են զինյալներ Եմենից, Սիրիայից, Իրաքից ու Լիբիայից: