«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցել է շուրջ 330 մարդ

Մրցաշարում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է "Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ" սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը:
Մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժայում և ավարտվել Սևանա լճի թերակղզում: Հեծանվավազքն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ:
Մրցաշարին մասնակցել են շուրջ 330 ՀՀ քաղաքացիներ։
Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է "Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ" սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը:
Մրցաշարում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։

Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով։